30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայացել է որպես բանկի աշխատակից ու գրավադրված բնակարանի առքուվաճառքի պատրվակով գումար է հափշտակել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը:

Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով քաղաքացու՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես  բանկի աշխատակից և քաղաքացու՝ բանկում գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով` 2015 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում վերջինից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 30.700 ԱՄՆ դոլար գումար:

Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը փետրվարի 19-ին որոշում է կայացրել՝ Ռ.Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա  նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Եթե կան անձինք, ովքեր տուժել են Ռ.Գալստյանի գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ Պարույր Սևակ 4, հեռ.՝ 010 23-03-01)։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ