25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանական համակարգից ուղիղ բեմարվեստ /վիդեո/

Հեռուստասերիալներում մարմնավորած կերպարներից՝ հանրությանը հայտնի դերասան  Գրիգ  Սուքիասյանը իրեն երբեք չէր պատկերացրել բեմարվեստում:

Պատահականություն դարձավ ճակատագրի նվեր, քանի որ Գրիգը իրեն խորապես երջանիկ է համարում  կերպար կերտելիս:

Մասնագիտությամբ իրավագետ Գրիգ Սուքիասյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, որոնց թվում Արարատ քաղաքի ոստիկանապետի օգնականի պաշտոնն է:

11065909_1386621291666934_4262968329836907159_n

Ռեժիսորի դիպուկ աչքը նկատեց Գրիգին: Վերջինս չէր պատկերացնում, որ կարող է դերակատարում ունենալ սերիալում:

«Առաջինը հենց ոստիկանի կերպար էր .«Կյանքի գինը » սերիալում: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ չգիտեի, թե  ի՞նչ է կամերան ու մնացած բաները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ իրավագետ-դերասանը:

Գրիգ Սուքիասյանը երազում է խաղալ նաև թատրոնում, նա ասում է, որ սեռ սովորելու շատ բան ունի, բայց ձգտումը զորավոր է:

Գրիգի վերջին կերպարը հիվանդ տղայի կերպար է եղել.« Նա ոչ հոգեկան հիվանդ էր, որ նորմալ մարդ էր: Նա ուզում էր հասկանալ ու ես զգացի ինձ այդ կերպարի մեջ»: (Կերպարը մարմնավորել է «Սիրո գերին» սերիալում):

11113016_1389939271335136_9042448208480127967_n

«Ինչքան ապրեմ սովորելու տեղ ունեմ: Եթե երկրորդ անգամ մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայի՝ բեմը կընտրեի»,-եզրափակեց Գրիգ Սուքիասյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ