26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիճաբանություն և կրակոց Գյումրիում

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակվել է կրակոց և Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ին,1976 թ. ծնված Տիգրան Փ.-ն «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց հարվածել է 1985 թ. ծնված Պատվական Զ.-ի «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 1964 թ. ծնված Ժորա Գ.-ին պատկանող «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենային, որից հետո շարժվելով առաջ՝ հարվածել է Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.45-ին, Անդրանիկ Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի, առանց խզակոթի ինքնաձիգը` դատարկ պահունակով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Տիգրան Փ.-ն, Պատվական Զ.-ն, Ժորա Գ.-ն, Մհեր Զ.-ն, Անդրանիկ Ղ.-ն ավտոմեքենաներով հանդերձ ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

Անդրանիկ Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ