29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Տերյանական հուշիկ քայլերով…

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ բենզինի գներին. «Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չեն դավաճանում քիմիայի՝ իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ»:

Այնուհետև նա անդրադարձավ խանութների կեղծ զեղչերին:

«Բոլոր բրենդային խանութներում կա դա: Սա խայտառակություն է: Պատգամավորներին պատկանող խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում: Պարոն Շաբոյան, խնդրում եմ՝ այդ պոետական հատվածը ձեր զեկույցում ներկայացնեք՝ ներքին զգացողությամբ գների բարձրացմանը: Կամ՝ շատ խանութներում A4 ֆորմատի թղթի վրա գրված է՝ վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում: Սա բացահայտ ապօրինություն է: Ու մինչ օրս չեմ գտնում այն կառույցին, որ պատասխանատու է դրա համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ