26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովն անբարոյականություն է համարում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անբարոյականություն է համարում  այն լուրերի, մամուլի հրապարակումների տարածումը, թե  Շարմազանովը Գալուստ Սահակյանի պաշտոնն զբաղեցնելու հավակնություններ ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակը.

«Սա անբարոյականություն է… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք Ազգային ժողովի նախագահ ունենք եւ կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ ասում եմ՝ անբարոյականություն է: Նման բան «զակազ» տալը, հրապարակելն անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն` ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս անդրադարձավ նաև  ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվող մյուս «հավանական թեկնածուին»՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

«Արտակ Զաքարյանին էլ եմ շատ լավ ճանաչում: Չկա նման բան: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաեւ մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետեւ երբ որ ինքը մեզ հետ չի, պառլամենտում չի, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»:

Հիշեցնենք, Գալուստ Սահակյանը կարճատեւ արձակուրդում է` արտերկրում բուժզննման անցնելու նպատակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ