27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակն է

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին

Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ  հայտարարություններ են արել, հավաստիացնելով, որ պատրաստ են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ:

Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները դեռեւս որեւէ կերպ չեն հաստատում այդ պնդումները: Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարեւորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության թելադրանքով՝ Ազգային Ժողովում իր մեծամասնությունը օգտագործելով, այլ պետք է լինեն երկրի քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ փոխահամաձայնեցված փաստաթուղթ, իշխանությունները պարտավոր էին ստեղծել քաղաքական երկխոսության ձեւաչափ, որը, մինչեւ հարցի ֆորմալ քննարկումը հանրային լսումներում եւ Ազգային ժողովի լիագումար նիստում, պետք է լուծեր հասարակական կոնսենսուսի գալու խնդիրը:

Հակառակ դրան, իշխանությունները, նախ, հանրությունից գաղտնի պատրաստել եւ դեռ հունվարի 15-ին Վենետիկի հանձանժողով էին ուղարկել մի նախագիծ, հույս ունենալով, որ, ինչպես միշտ, սկզբից կստանան այդ հանձնաժողովի հավանությունը, ինչի շնորհիվ ստիպված չեն լինի լուրջ բանակցությունների մեջ մտնել ընդդիմության հետ՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի նախօրոք տված եզրակացությանը: Բարեբախտաբար, այս անգամ նրանք չկարողացան Վենետիկի հանձանժողովին օգագործել որպես գործիք՝ ընդդիմության պահանջները մերժելու համար:

Երկրորդ՝ շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի չի առել ո՛չ ընդդիմության բազմամյա պահանջները, ո՛չ էլ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականները:

Երրորդ՝ ներկայացված նախագիծում սահմանափակվել են ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները՝ գործող օրենսգրքի համեմատ, հույս ունենալով, որ ընդդիմությունը պայքար կսկսի կորցրած դիրքերի համար, մի կողմ թողնելով պայքարը իր հիմնական պահանջների համար:

Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին, որոնց ճղճիմությունը ակնհայտ է ե՛ւ մեր հասարակության ե՛ւ միջազգային հանրության համար: Քաղաքացիական հասարակությանը եւ ընդդիմությանը հաջողվել է, ըստ էության, ձեւավորել պահանջների միասնական պլատֆորմ:

Ընտրական գործընթացի վերաբերյալ ժողովրդի վստահության վերականգնման նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեւավորել իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության միջեւ բանակցությունների լիարժեք ձեւաչափ եւ ընդունել՝ արդեն ամբողջ հանրությանը դարձաց պահանջները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ