27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԿԸՀ-ն հայտերը կընդունի մինչեւ մարտի 23-ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստ է գումարել: Հանձնաժողովը «Ընտրություններ»  ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում 2016 թվականիապրիլի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համարձևավորված թվով 86 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 38-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 27-ական,

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 5-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 5-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 5-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2016 թվականի մարտի 18-ից 23-ը` մինչև ժամը 18.00-ն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ