27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այ Նաիրա, էդքան որ անհանգիստ, դե նախ պատասխան տուր

… ոչ Զոհրաբյան Նաիրային եմ ճանաչում, ոչ էլ առավել ևս՝ Գևորգ Պետրոսյանին, բայց էդ որ Նաիրան Գևորգի անցած ճանապարհն է մատնացույց անում, հին անհետաքրքիր մեռելներ հանում ջրի երես, ո՞նց ես էլ չհիշեմ ու հաշիվ չպահանջեմ, թե՝ այ Նաիրա, էդքան որ անհանգիստ ես քո կուսակցության վարկի համար, դե նախ պատասխան տուր, թե ԲՀԿ-ն ինչպես խաբեց հազարավոր մարդկանց, փաթաթվեց իր միլիոնների վերմակով ու տաքուկ քուն մտավ։

Բա չասե՞մ, էդ ինչպե՞ս է լինում, որ մի օր դիմադիր եք, մի օր ընդդիմադիր, բա չասե՞մ, այ տիկին , դեռ երեսատեղ ունե՞ք էս ժողովրդի մոտ, որ մատի վրա խաղացրեցիք, հիմա էլ թեմա եք դարձրել Գևորգ Պետրոսյանին ձեր արդեն խայտառակված կուսակցությունից հեռացնելու հարցը։

Հա, մի երկու խոսք էլ Պետրոսյան Գևորգին՝ նախկին Սոցապ նախարարին ասեմ։ Այ տնաշենի Գևորգ, է՛, թող հեռացնեն, դու էլ գիտես, մե՜ծ բան ես կորցնում, ժողովուրդն արդեն էլ ոչ մի ԲՀԿ-ՄՀԿ-ի չի խաբվի։

Բայց դե, ոչ մեկին էլ ոչինչ չեմ ասի, իրենց ներքին հարցերը թող իրենք լուծեն, ես շառ ու փորձանքից հեռու փախչող մարդ եմ։ Գրում է Մելանյա Պետրոսյանցը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ