30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանդիպել են

Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Ռիչարդ Բարեթի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով ավագ խորհրդատու Ռիչարդ Լապինի գլխավորությամբ համատեղ պատվիրակության անդամների հետ` ընտրական գործընթացների քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Ժառանգությունը» ներկայացրեց իր դիրքորոշումը, ներկայացված օրենսգրքի անթույլատրելիության վերաբերյալ և մատնանշեց այն խնդիրները, որ առկա են այնտեղ, ինչպես նաև առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ներդնել արդյունավետ ընտրական գործընթացներ անցկացնելու համար: Մասնավորապես`

Ընտրողների ստորագրված  ցուցակների հրապարակում

Ընտրողների ցուցակների մաքրում

Ընտրատեղամասերում մի քանի տեսախցիկներով տեսանկարահանում և համացանցով հեռարձակում

Գրանցում  մատնահետքերի միջոցով

Պարզ համամասնական փակ ցուցակ

Բողոքարկման իրական մեխանիզմների ներդրում

ԶԼՄ-ների և դիտորդների մասնակցության խոչընդոտների վերացում

Կուսակցությունների ֆինանսավորում (ընտրագրավ և այլն):

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

15 մարտի 2016 թ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ