30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անձնագրային և վիզաների վարչության պետը զգուշացնում է

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան հանրագրում կոչով է հանդես եկել.

«Բազմիցս է նշվել նույնականացման քարտերի առավելությունները: Ներկայումս որպես հայեցակարգային մոտեցում համարվում է էլեկտրոնային քվեարկության միակ փաստաթուղթը նախատեսել նույնականացման քարտը (կրկնում եմ. այն դեռևս հայեցակարգային մոտեցում է): Կոչ եմ անում բոլորին դիմել և ստանալ նույնականացման քարտ հետագայում հնարավոր հերթերից խուսափելու համար:

Բացի այդ՝ նույնականացման քարտը որպես անձը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ առավել դյուրին է կրելը, այն ավելի դիմացկուն է, քան թղթային անձնագիրը, նույնականցման քարտում ամրագրվում է հանրային ծառայությունների համարանիշը և անհրաժեշտության դիմքում ստիպված չեք լինի դիմելու և ստանալու հանրային ծառայությունների համարանիշ, որը A4 ֆորմատի թղթով է տրամադրվում, շուտ է մաշվում և պատռվում, նույնականացման քարտ ունենալու դեպքում էլեկտրոնային ստորագրություն ձևավորելիս այն ավելի պաշտպանված է, նույնականացման քարտ ստանալուց հետո անձը կարող է ձևավորել պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե, վճարահաշվարկային տերմինալներով կոմունալ և այլ վճարումներ կատարելիս նույնականացման քարտը տերմինալի համապատասխան գրպանիկում մտցնելիս անմիջապես ներբեռնվում է ձեր տվյալները»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ