28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը ազատել է

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում  գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 26 դեպք:

14  հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Միաժամանակ, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների մասով նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և տեսուչներից մեկն ազատվել են աշխատանքից, իսկ Ավան վարչական շրջանի համապատասխան բաժնի և  քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման վարչության մեկական աշխատակիցներ էլ ենթարկվել են կարգապահական տույժերի:

«Շուրջ մեկ ամիս է, ինչ աշխատակազմի վարչությունները ներկայացնում են նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները, որի շրջանակում լսում են նաև իմ դիտարկումներն ու մոտեցումները: Ի դեպ, առաջինը հենց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը ներկայացրեց հաշվետվությունն, ու ես բառացի ասացի, որ ապօրինաշինության ցանկացած դեպք, որը ոչ թե մի քանի օրվա, այլև երկարաժամկետ բացթողման արդյունք է, պետք է կարգավորվի՝ պատասխանատվության ենթարկելու միջոցով: Նոր Նորքի պետի և տվյալ տարածքի տեսուչի ազատումը հենց դրա տրամաբանական հետևանքն է: Զգուշացումն արվե՞լ է, այո՛, ուրեմն բարի եղեք նորմալ աշխատել: Ու սա վերաբերում է բոլորին: Այն աշխատակիցները, ովքեր իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարի, նույնպես կազատվեն աշխատանքից»,- ընդգծել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ