01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բագրատյանը բարկացավ

Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթի ընթացքում   Հրանտ Բագրատյանը բարկացավ: Պատճառն այն է, որ Ռոբերտ Նազարյանը թվարկեց այն երկրները, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ է, քան Հայաստանում: Բագրատյանը տաքացավ ասելով, թե  այդ երկրներում  աշխատավարձերը չորս անգամ բարձր է մեր երկրի համեմատությամբ: Բանավեճը շարունակվեց Նազարյանի ամբողջ ելույթի ընթացքում:

«Ձեր վարչապետության ժամանակվա բոլոր հայեցակարգերից հրաժարվում եք, հիմա ուրիշ բան եք ասում: Այն ժամանակ մեզ համոզում էիք, որ սոցիալիզմը լավ բան չի, որ պետք է լինել ազատական գաղափարների կրող, այսօր նորից մեզ բերում, մտցնում եք սովետական ժամանակաշրջանի իրավիճակի մեջ»,-ասաց Նազարյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ