24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես են ՀՀԿ-ում վերաբերվում Օսկանյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն ու վերջինիս հայտարարությանը, թե Մարտի մեկի համար իշխանությունն է պատասխանատու:

«Պատասխանատուն ու մեղավորը տարբեր բաներ են։ Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրենք՝ քաղաքական գործընթացների համար նախեւառաջ իշխանությունն է պատասխանատու»։ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընտրությունների ժամանակ շատ բան է պարզվում. եթե ժողովուրդը ինչ-որ քաղաքական ուժի չի վստահում, դա արտացոլվում է ժողովրդի քվեի մեջ:

«Ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի։ Էստեղ որևէ մեծ դժբախտություն չի լինի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով, որ նախագահ Քոչարյանի իշխանության հաջողությունների հարցում իր ներդրումն է ունեցել ՀՀԿ-ն, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը:

«Եվ եթե Հանրապետականի ուսերին են դնում իրենց կարծիքով` «ձախողումները», պետք է օբյեկտիվ լինել ու հիշել, որ եթե 1998-ից մինչև 2007 թվականը մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ, այդ հաջողություններն ինչքան իրենք իրենցն են համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են։ Այնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել»:

Անդրադառնալով Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությանը. «Վարդան Օսկանյանի քաղաքական գաղափարախոսության, քաղաքական թիմից ես տեղյակ չեմ, տեղյակ եմ միայն նրանից, որ նա հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Բայց, թե ինչով է Օսկանյանի ստեղծած քաղաքական ուժը տարբերվելու Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, կամ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, չեմ կարող ասել: Ինձ միայն հայտնի է, որ Օսկանյանն ընդդիմադիր կեցվածք ունի, քննադատում է, բայց որպես շարքային ընտրող ինձ համար պարզ չէ՝ ինչպիսի քաղաքական օրակարգով է շարժվելու ու ինչպես է իր ընդդիմադիր կեցվածքը տարբերվելու այլ ընդդիմադիրների կեցվածքից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ