24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսկանյանի ուշագրավ հայտարարությունը Քոչարյանի եւ մարտի 1-ի մասով

Պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին` մասնավորապես իր կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի առնչությամբ:

Լրագրողները հարցրին` կուսակցություն ստեղծելը ենթադրու՞մ է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն:  Վարդան Օսկանյանը նշեց, թե նոր քաղաքական ուժը եւ երկրորդ նախագահը  առընչություն չունեն` հավելելով. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»:

Օսկանյանը սկզբի համար խուսափեց անուններ տալ, թե ովքեր են լինելու նորաստեղծ կուսակցությունում: Վերջնական որոշում, երբ կայացվի, պարզ կլինի: Անշուշտ, պատգամավորներ էլ կլինեն, ասաց:

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ կուսակցություն ստեղծելը, գուցե, արդյունավետ չլինի. Օսկանյանը վստահեցրեց` մեկ տարին լրիվ բավարար է  ծրագրեր ներկայացնելու համար:

Օսկանյանը շեշտեց, որ իր կողմից ստեղծվելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի առաջնային. «Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ կլինի մեր հետագա զարգացումների համար»:

Հիշեցնենք, Վարդան Օսկանյանը իր հայտնի մարտիմեկյան կոչով հաճախ է հայտնվում քննադատության թիրախում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ