01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ. քաղաքագետ

Վերջին օրերին սահմանում վիճակն ավելի է սրվել: Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի՝ սա հատուկ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը ու արդեն, մեղմ ասած, զարմանալի չէ:

‹‹Ադրբեջանի վերջին երեք տարվա մարտավարությունն է սա:  Ուզում են ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ: Ադրբեջանը չի ուզում առիթը բաց թողնել, որ ցույց տալ, թե ինքը դժգոհ է բանակցային գործընթացից:   Ադրբեջանցիների այս պահվածքն ավելի շատը քարոզչական նշանակություն ունի››:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն իրավիճակը սրում է՝ հուսալով, որ դիվիդենտներ կքաղի դրանից:  ‹‹Ադրբեջանի այս պահվածքը մարտահրավեր է  ոչ միայն Հայաստանին, այլև  միջնորդ երկրներին ու առաջին հերթին՝ Ռուսաստանին››:

Քաղաքագետը չբացառեց, որ սահմանային լարվածությունը, գուցե, կապված է Սարգսյան-Պուտին հանդիպման հետ՝ նշելով, որ Ադրբեջանն այդ կերպ ուզում է հիշեցնել իր մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ