05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ ԱԺ-ում  մեկնարկել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:

Նիստին ներկա են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդները, ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ։

Լրագրողների հետ հանջիպման ընթացքում   Նիստի բացման խոսքում Սերգեյ Նարիշկինը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների մայրաքաղաքներում արտագնա նիստեր անցկացնելը դարձել է լավ ավանդույթ, նման նիստեր անցկացվել են արդեն Մոսկվայում, Մինսկում, Բիշքեկում, և հիմա` արդեն երկրորդ անգամ, հանդիպում են հյուրընկալ Երևանում:

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր  առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Այնուհետև Շարմազանովը և Նարիշկինը հանդիպեցին լրագրողների հետ:

‹‹Մեծապես կարեւորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները եւ դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսեւորեն հավասարակշռված դիրքորոշում եւ հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլեւ ՀԱՊԿ ընդհանուր շահերից››, – նշեց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն իր եկույթում անդրադարձավ նաև ահաբեկչությանը, ռասիզմին ու  այլատյացության դրսևորումներին` նշելով, որ սրանք  մարտահրավերներ են`  ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ողջ մարդկությանը: ԱԺ փոխնախագահը կոչ արեց կտրականապես բացասաբար վերավերել նմանատիպ արգահատելի երևույթներին:

Սերգեյ Նարիշկինը, ընդգծելով Շարմազանովի դիտարկումը, նշեց, որ ՀԱՊԿ-ը, որքանով որ կարող է, պետք է պայքարի վերոնշյալ բացասական երևույթների դեմ, այդ թվում` ահաբեկչության:

‹‹Ամենամեծ վտանգները գալիս են Սիրիայում  ու այդ տարածծաշրջանում գործող ‹‹Իսլամական պետություն›› ահաբեկչական խմբավորումից: Այդ խմբավորումը սպանում է մարդկանց, վերացնում համածխարհային ճանաչում ու նշանակություն ունեցող մշակութային կոթողներ: Այս խմբավորումն իր անունը կապում է կրոններից մեկի` իսլամի հետ, թեև  դրանք  աղերսներ չունեն››: Նարիշկինը շեշտեց, որ այս հարցերը եղել են այսօրվա քննարկման առանցքում, իսկ ՀԱՊԿ-ը, իր ուժերի ներածին չափով պատտաստ է և պետք է պայքարի այսպիսի աղետակի երևույթների դեմ:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ