16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը եւ Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ եւ շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը: Նա հավելեց, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են եւ այդ համատեքստում կարեւորեց երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան քաղաքական եւ տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստին:

Նախարար Նալբանդյանը եւ Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը բարձր է  գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ