Սևանա լճի ջրի որակը լավացել է
Վերջին տարիներին նկատվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրաացում, իսկ դրա հետ մեկտեղ լավացել է նաեւ լճի ջրի որակը:
Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
«Հայտնվել են որոշ կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք բնորոշ են մաքուր ջրերին, դա լավ է, բայց չի նշանակում, թե ճահճացման վտանգը կարելի է բացառել»,- ասեկ է Գաբրիելյանը եւ հավելել, որ լճի պահպանմանն ուղղված քայլերը պետք է շարունակվեն:
Ինչ վերաբերում է լճում առկա ձկնատեսակներին, ապա, ըստ բանախոսի վերջին տարիներին Սևանա լիճը լրացվում է արհեստական աճեցրած իշխանի մանրաձկով:
Բ. Գաբրիելյանը նաեւ կարեւորել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կառուցված մանրաձկան արտադրության գործարանը, որի շնորհիվ նախատեսվում է վերականգնել էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային ենթատեսակների իշխանի պաշարները, բարելավվել իշխանի համար ձվադրավայր հանդիսացող գետերի էկոլոգիական վիճակը, որը կնպաստի իշխանի բնական վերարտադրությանը և պոպուլյացիաների ձեւավորմանը: