01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարության Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր): Այս մասին տեղեկացբնում է ՀԱՕԿ լրատվականը:

Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում են 32 մարմնամարզիկ, իսկ աղջիկներինը՝ 20:

Մրցումային երկրորդ օրը Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ կմտնեն արդեն աղջիկները: Իսկ առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակչում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ