01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանում ճոխ են դիմավորել

Այսօր քաղաքապետարան աշխատանքի եկած բոլոր կանանց և աղջիկներին սպասում էր անակնկալների մի ամբողջ շարք:

Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ նրանց նախ դիմավորել են Երևանի մնջախաղի թատրոնի դերասանները: Այնուհետև շենքի ներսում՝ գեղարվեստական լուծումներով ձևավորված նախասրահում, տոնին համահունչ տրամադրություն է ապահովել «Երգ-երգոց» հեռուստանախագծի երաժշտախումբը:

Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ ստացած կանանց ու աղջիկների անակնկալների շարքը շարունակվել է քաղաքապետարանի վարչական շենքի տոնական ձևավորված վերելակում, ուր նրանց ժպտադեմ երիտասարդները դիմավորել են վարդերով ու բեմականացված էտյուդներով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ