01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:

Անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի, հայ ընտանիքի կայացման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, կրթության և ազգապահպանության գործում: Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, որը խորհրդանշում է նաև ձեր գեղեցկությունն ու բարությունը, կյանքը գունավորելու և նոր լիցքեր հաղորդելու ձեր կարողությունը:

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, թող մշտապես գտնվեք ձեզ շրջապատող տղամարդկանց սիրո, ջերմության և հոգատարության ներքո, արժանանաք նրանց  գնահատանքին ու երախտագիտությանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: Թո՛ղ միշտ խաղաղություն ու բարօրություն լինի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ