30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

« Գարունները գան ու չգնա՛ն…»

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը, ՊՆ տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը Ֆեսբուքի իր էջում գրել է.

«Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1914 թվականին: Հայաստանում այն ազդարարում է Կանանց միամսյակի սկիզբը (1995 թ-ից):

Նախքան շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելը գարնանային այս ցեղեցիկ տոնի առթիվ՝ իմ հարգանքը, երախտագիտությունը, խոնարհումը՝ Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայ կանանց, մայրերին, որոնց զավակների արյունով, հերոսական մաքառումով գծվեցին մեր հայրենիքի սահմանները: Նրանք արիության, պատվի, հայրենիքին նվիրումի խորհրդանիշ են դարձել բոլորիս համար:

Շնորհավորում եմ զինվորի վերադարձին սպասող մայրերին, տատիկներին, քույրերին, նրանց սիրող աղջիկներին, համբերություն եմ մաղթում ձեզ, իմ ջերմ բարեմաղթությունները, առ Աստված աղոթքներս միացնում եմ ձեր սրտի սպասումին և տագնապին… Վստահ եմ, որ նորօրյա մեր զինվորները հերոսություններով, սխրանքով, փառքով կգծեն տունդարձի ճանապարհը՝ լցնելով հայրենի օջախները խինդով, ուրախությամբ, ծափ ու ծիծաղով:

Ցանկանում եմ բոլորիդ բազում գարուններ՝ ողողված սիրով, բուրավետ ծաղիկների բույրով, ներդաշնակ գույներով: Եվ թո՛ղ բոլորիս սրտերում՝

… Գարունները գա՛ն ու չգնա՛ն…

12829316_617634058389861_3009032674635855127_o

12809519_617634008389866_5907642036463007373_n (1)

12795149_617634088389858_9078474508058045608_o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ