27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

25-ամյա շնչառություն. արցախյան շարժման հաղթարշավը /վիդեո/

Այսօր լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը: Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարությունների միջոցով անցնելով միայն կարողացավ հասնել ազատ ու անկախ Հայաստանի մասին իր երազանքի իրականացմանը: 

1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը՝ արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը, դիմեց Ադրբեջանական և Հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը։ Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, հանրապետության Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց դիմումին։ Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը։ Փետրվարյան դեպքերը սկիզբ դրեցին մի շարժման, որը հայտնի է որպես «ղարաբաղյան շարժում”։

Այն խթանեց Հայաստանում սկսված և հարաճուն զարգացող ժողովրդավարական շարժումը։ Շուտով ձևավորվեց Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որն իր առջև խնդիրէր դնում ոչ միայն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, այլ նաև հասնել Հայաստանի անկախությանը և վերափոխել երկրի քաղաքականհասարակական կարգերը։

Ղարաբաղյան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային Միության ղեկավարությանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող է վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրության այլ շրջանների համար։ Խորհրդային Միության պետական անվտանգության մաևմինները, օգտագործելով ադրբեջանական ազգայնամոլներին, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թ. փետրվար), Ադրբեջանի այլ վայրերում, ապա Բաքվում (1990թ. հունվար), որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։ Այս ջարդերից հետո շուրջ 400հզ. հայեր ստիպված թողեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերը և նրանց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Շուտով Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, մեծ վնաս պատճառելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսությանը։

Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գոչծիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։

Այս 25 տարիները հայ ազգին շատ բան սովորեցրին: Համոզվեցինք, թե ինչ է նշանակում ունենալ անկախություն, աշխարհասփյուռ հայության իրական միասնություն համազգային խնդիրներում, որի համար ջանքեր են թափել բազմաթիվ սերունդներ:

Սակայն այդ պայքարի շնորհիվ է, որ այսօր ամբողջ աշխարհում ճանաչում են Հայաստանը ու ընդունում նրա անկախությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ