15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սոցիալական ծառայությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ». Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել է ոլորտում 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարևորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսևորումը:

«Թերևս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն խմբերի հետ շփումն է: Մարդիկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց հետ, ընդունակ են լսել և հասկանալ նրանց: Մարդկանց հետ շփվելու, հարգալից վերաբերմունքի վարքագիծը միշտ չէ, որ պահպանվում է. այդ են վկայում քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները: Ցանկացած կոպիտ, արհամարհական վերաբերմունք պետք է անմիջապես ստանա համարժեք գնահատական ու այդ մասին պե՛տք է տեղեկացվի հանրությանը»,- նշել է քաղաքապետը:

Միևնույն ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտադրել է նաև վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության թափանցիկության կարևորությունը:

«Ինչպես քաղաքապետարանի վարչության, այնպես էլ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատանքը պետք է լինի առավելագույն թափանցիկ, պրոֆեսիոնալ ու բարեխիղճ: Քաղաքացիները պետք է իմանան ոլորտի յուրաքանչյուր օղակի կոնկրետ գործառույթներն ու իրավասությունները: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել կարիքավորներին օգնության և օժանդակության ծրագրերը: Եղեք ուշադիր և հետևողական, որպեսզի սոցիալական ծրագրերը հասանելի լինեն բոլոր կարիքավորներին և տարվա ընթացքում բաշխվեն հավասարաչափ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժիններին կից սոցիալական աջակցության խորհուրդների գործունեության թափանցիկությունը:

«Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ և զգան իրենց գործի կարևորությունը, քանի որ այս խորհուրդներն են պատասխանատու հրատապ օգնություն ստացողների տվյալների և կարիքավորության աստիճանի արժանահավատության համար: Պետք է հստակ գիտակցել, որ միջնորդավորված անձանց ներկայացնելը որպես կարիքավոր,  իրական կարիք ունեցողին զրկում է այդ օգնությունը ստանալու իրավունքից: Սա ամենաարատավոր, անընդունելի՛ և անթույլատրելի երևույթն է: Խորհրդի աշխատանքների կազմակերպման և յուրաքանչյուր քաղաքացու գործի ուսումնասիրման ժամանակ «Փարոսի» պատասխանատուները պարտավոր են լինել խիստ ուշադիր և իրենց լիազորությունների շրջանակում բացառեն սահմանված կարգի ցանկացած խախտում: Իրական կարիքավորին օգնությունից զրկելը դուրս է բարոյական բոլոր նորմերից»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը հորդորել է պատասխանատուներին լինել զգոն և մեծագույն պատասխանատվություն ցուցաբերել կարիքավոր քաղաքացիների գործերի ուսումնասիրման նկատմամբ, հակառակ դեպքում թերացողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ