20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քոչարյանը երիտասարդ է, էներգիայով լի

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր   լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ  Ռոբերտ Քոչարյանն այժմ քաղաքական դաշտում  գտործող անձ չէ, բայց, անշուշտ, ճբնացառեց նրա վերադարձը մեծ քաղաքականություն:

«Նրան չեմ տեսնում որպես քաղաքական պայքարի լուրջ մասնակից, բայց դա չի նշանակում, որ այդպիսին չի դառնա. ինչո՞ւ ոչ: Մենք նմանատիպ օրինակ` արդեն իսկ տեսել ենք, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տասը տարի իրենց տանը նստած գրքեր էր գրում, այգեգործությամբ էր զբաղվում, իսկ հետո վերադարձավ քաղաքականություն: Քոչարյանը բավականին երիտասարդ է, էներգիայով լի… »:

Քաղաքագետը նկատեց, որ երբ Քոչարյանը ելույթներ է ունենում, դրանք հայտնվում են  վերլուծաբանների քննարկման առանցքում: «Այո, երևի Քոչարյանը խարիզմատիկ մարդ է, դրա համար են այդքան քննարկվում նրա ասածները: Կարծում եմ՝  մեկնաբանները հանձնարարություն պետք է ունենան՝ նկարագրել ռեալ իիրականությունը: Այս պարագայում «մեկնաբաններ»  անվանում եմ այն մարդկանց, որոնք իրենց քաղաքագետ են համարում», ընդգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ