06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սիրիայից Արցախ են ներկրվել թթենու և նոր պտղատեսակների տնկիներ

Արցախում պետական աջակցությամբ պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Սիրիայից ներկրվել են թթենու քսան հազար տնկիներ, ինչը թույլ կտա թարմացնել հանրապետության թթայգիներն ու զարգացնել թթենու մշակությունը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունիցտեղեկացնում են, որ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը տեղեկացրել է, որ թթենու տնկիներն անհատույց կտրամադրվեն հողօգտագործողներին, ովքեր իրենց հերթին պարտավորություն կստանձնեն ուշադիր լինել և լավ խնամել տրամադրված տնկիները: Ծրագիրը շարունակական կլինի՝ թթենիների մի մասից կբազմացվեն նոր տնկիներ՝ թթայգիները պարբերաբար թարմացնելու նպատակով:
Թթենիներից բացի, «Ասմարյան Գրին Լանդ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկրել է նաև 15 այլ պտղատեսակների տնկիներ (խնձորենու, տանձենու, սալորենու, նշենու, թզենու և նռան տարբեր տեսակների, ինչպես նաև պիստակենու, կիվիի, արդյունաբերական վարդի տնկիներ):

Արցախի այգեգործության ոլորտում նորույթ հանդիսացող այդ տնկիները ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել «Ասմարյան Գրին Լանդ» ընկերությանը, որի ջերմոցային տնտեսությունում տնկիները կբազմացվեն և հետագայում կտրամադրվեն հողօգտագործողներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ