06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայր Աթոռը հրատարակել է Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, լույս է ընծայել 14-րդ դարի մեծանուն մատենագիր Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները` աշխատասիրությամբ Արժանապատիվ Տ. Խադ քահանա Ղազարյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գրքում ներկայացված է վեց ձեռագրերի հիման վրա կազմված քսանինը քարոզների համեմատական-գիտական բնագիրը:

Ներկա աշխատությունը կազմված է ներածությունից, որը համառոտ ակնարկն է Մատթեոս վարդապետ Ջուղայեցու կյանքի, գործունեության և մատենագրական վաստակի մասին: «Ուսումնասիրություն» բաժնում ներկայացված են Մատթեոս վարդապետի քարոզները, քարոզների նախկին ու նոր ցանկերը, իսկ «Բնագրեր» բաժնում` օգտագործված ձեռագրերի նկարագրությունը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Hratarakutyun_-_kazm

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ