Ո՞ւմ տանիքի տակ կպատսպարվի
ՀՀ կառավարությունում դեռեւս անտեղյակ են, որ վերջին շրջանում որոշ նախարարություններ տարանջատվել, այսպես ասած «բաժանվել» են:
Այսպես` ՀՀ կառավարության վաղվա օրակարգում կան տեղադրված նախագծեր եւ հավելվածներ, որոնք կազմվել են դեռեւս նախորդ պաշտոնաթող նախարարների ժամանակահատվածում, սակայն նրանց փոխարեն նույն նախագծերը նախորդների անուններով կներկայացնեն հաստատման ներկայիս` ՀՅԴ-ական նախարարները, օրինակ`ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:
Սակայն ամենազավեշտալին այն է, որ մինչ օրս դեռ չի հստակեցված թե, օրինակ Միգրացիոն պետական ծառայությունը, որ նախարարության ենթակայության տակ է գործելու Տարածքային կառավարման, թե Արտակարգ իրավիճակների:
Մեծ հաշվով միգրացիոն հոսքերն կարող են իրենց հերթին արտակարգ իրավիճակներ առաջացնեն յուրաքանչյուր երկրի , այդ թվում ՀՀ-ի համար, իսկ տարածքային կառավարման առումով նույն միգրանտներին պետք է տեղավորել եւ տեղաբաշխել ինչ –որ «անմարդաբնակ» տարածքներում:
Իսկ, թե վերջապես գործադիրը ինչ որոշում կկայացնի Միգրացիոն պետական ծառայության նոր տանիքի առումով դա գիտեն միայն Կառավարության պատերից ներս: