05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան, ավելի լավ է, թող խոսի իր վարած ֆաշիստական ու ժխտողական քաղաքականության մասին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

‹‹Սա աշխատանքային հանդիպում էր: Մշտադիտարկումներից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներն  անպայման  այսպիսի հանդիպումներ լինում են: Քննարկվում են սահմանիային լարվածությանը վերաբերող հարցեր: Այսպիսի գործնական հանդիպումները շատ կարևոր են››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինս տեղեկացրեց, որ նմանատիպ  հանդիպումները մշտադիտարկումների ժամանակ են լինում՝ ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ:

‹‹Նայած, թե որ կողմից է դիտարկումն անցկացվում: Եթե Արցախի կողմից է դիտարկումն արվում, ապա է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպում է Արցախի նախագահի հետ››, – ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Խոսելով այն մասին թե Արցախն ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ, Դավիթ Բաբայանը նշեց.
‹‹Մենք որևէ զիջման չենք գնալու: Պետք է լինի փոխզիջում, որ հակամարտությունը կարգավորվի:  Բայց մի բան հստակ է: Մենք որևէ քայլ չենք անելու, որը կփոխի մեր կարգավիճակը: Վերադարձ անցյալին չի լինելու: Սահմանային առումով էլ վերադարձ չի լինելու: Մնացած հարցերը կարող ենք քննարկել››, – ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին թուրքական մամուլում հայտնված տարատեսակ վերլուծություններին ու   մեկնաբանություններին անդրադառնալով՝ Դավիթ Բաբայանը նշեց. ‹‹Թուրքիան, ավելի լավ է, թող խոսի իր վարած ֆաշիստական ու ժխտողական քաղաքականության մասին:  Որտեղ որ Թուրքիան ընդգրկվում է, այնտեղ լինում են հակամարտություններ, արյուն, ավերածություններ: Իսկ որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին, դա ներմալ է: Հայաստանն ագրեսոր երկիր չէ: մեր երկիրը  միայն իր կայունություն  ու անվտանգությունն է ուժեղացնում››, – պարզաբանեց ԼՂՀ  մամուլի  խոսնակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ