24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թամանյանի թանգարանի «օպտիմիզացիան»

 Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի վրա մեր իշխանության «զավթիչները» աչք են դրել արդեն 10 տարի: Այն Ճարտարապետության ազգային թանգարանին միացնելու մտադրությունն առաջացել է դեռևս 2003-2005թթ.: Թանգարանի տնօրենը մեծ ճարտարապետի թոռն էր, ֆիզիկոս և հասարակական գործիչ, «մահապարտների» X-ջոկատի հայտնի հրամանատար, նույնպես Ալեքսանդր Թամանյան: 2000-ականների սկզբին թանգարանում անցկացվում էին քննարկումներ երկրի համար ամենաակտուալ թեմաների շուրջ: Քննարկումներից մեկը նվիրված էր ջրային ռեսուրսներին և Սևանա լճին: Այժմ Facebook սոցիալական ցանցում լայքեր է հավաքում մի տեսանյութ, որտեղ ցույց է տրվում՝ ինչպես են ջուր ստանում մառախուղից ինչ-որ էկզոտիկ երկրում:

Այս մասին գրում է «Էկոլուր»-ը եւ շարունակում. 2003 թվականին Ալեքսանդր Թամանյանը փորձում էր առաջ քաշել այդ նույն գաղափարը և առաջարկում էր տեխնիկական լուծում` Սևանա լճի ավազանը մառախուղի ջրով լցնելու համար: Նա վստահ էր, որ դա կաշխատի: Խնդիրը նրանում էր, որ առաջարկված մեթոդը էժան էր, և, հետևաբար, չէր կարող հարստացնել նրանց, ովքեր դրանով կզբաղվեին:

Թանգարանում քննարկում էին Հայաստանի անցյալը և ապագան, անհետացած հուշարձանները, բանակի զինումը: Ցավոք, այդ քննարկումների ձայնագրությունները չեն պահպանվել: Այնտեղ պարբերաբար գտնվող մարդկանցից քչերն են այսօր կենդանի: Այսօր մեզ հետ չէ նաև ինքը՝ Ալեքսանդր Թամանյան կրտսերը: Մտերիմները և ընկերները նրան անվանում էին «Շուրիկ»: Անցել է 10 տարի, և այն մարդիկ, ովքեր ցանկանում էին խլել թանգարանը, միգուցե և հեռացել են, բայց նրանց փոխարեն եկել են նորերը, և սկսել են «երգել նույն երգն այն մասին», թե ինչքան օգտակար և հրաշալի կլինի «օպտիմիզացնել» թանգարանները: Առաջարկում եմ նրանց, ովքեր կողմ են նման «օպտիմիզացիայի», կազմել արձանագրություն հիմնավորումներով և ստորագրել դրա տակ: Երկիրը պետք է ճանաչի իր «հերոսներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ