24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ ինստիտուտ է

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է,  որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ  ինստիտուտ է:

Անդրադառնալով Մհեր Սեդրակյանի և Շուշան Պետրոսյանի հետ կապված աղմկահարույց իրադարձություններին՝  Ռուբեն Բաբայանը նշեց. «Ավելի տրամաբանական կլիներ, որ մենք ունենայինք «ճշտով» հանձնաժողով, քանի որ մեր պատգամավորներից շատերն իրենց վարքով համապատասխանում են այդ չափանիշներին»,-շեշտեց արվեստագետը:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ զարմացել է  Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից: «Ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական մեթոդ է: «Ականջներդ կկտրեմ» կամ «աչքերդ կհանեմ» արտահայտությունները ես երբեք չեմ լսել ոչ իմ տանը, ոչ դպրոցում», – ընդգծեց Ռուբեն Բաբայանը:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ նշեց. «Ոչ մի օրենք չի ստիպում հարսիկին, որ ինձ մի բաժակ սուրճ տա, բայց կա էթիկա: Ես չգիտեմ՝ ինչո՞վ է զբաղված Էթիկայի հանձնաժողովը, որ նման որոշումներ է կայացնում: Պետք է նրանք իրենց կանոնակարգում փոփոխություն մտցնեն»:

Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ  մարդիկ պետք է միմյանց հարգեն ու  չվիրավորեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ