24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրենց իմ արյունն ու առողջությունն էր պետք, քամեցին . մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ

«Շատերը շահարկում են մարտի 1-ը ու փորձում դիվիդենտներ շահել: Ես սկզբունքորեն դեմ եմ այն մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել մարտի 1-ի հետ, բայց առիթ անառիթ աղմկում են : Ես այսօր հայտարարում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, այժմ Ստրասբուրգում բնակվող Գևորգ Մանուկյանը:

«Գագիկ Ջհանգիրյանը կապ չունի մարտի 1-ի հետ: Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է անձնական խնդիրների համար: Նա լինելով իշխանամետ, կոպիտ ասած իշխանությունների «գլխից թռավ» ու կանգնեց ընդդիմության կողմը, դրա համար ձերբակալվեց: Գագիկ Ջհանգիրյանը լինելով երդվյալ իշխանական՝ դավաճանեց: Նույնը չեմ կարող ասել նրա եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի մասին, ով մարտի 1-ին իսկապես տուժեց»:

Գևորգ Մանուկյանը նշում է, որ մարտի 1-ին կատարվածը միայն 10 զոհով չի սահմանափակվել, այն իր արմատներով ավելի լուրջ հետևանքներ է թողել, որովհետև ողբերգական առավոտին հետևել են ձերբակալությունները: «Մարտի 1 ՝ ասողները հիշում են, թե մարտի 1-ի մասնակցներից օրինակ` Գևորգը Մանուկյանը , Գաբրիելը Գաբրիելյանը կամ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ինչո՞ւ են արտագաղթել երկրից, որևէ մեկը փորձում է նրանց վերադարձնել:

Ես եղել եմ նաև 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի ակտիվ մասնակից, և ես այդ ժամանակ էլ կարող էի արտագաղթել, բայց իմ մանկության երազանքը չէր Հայաստանից հեռանալը: Այդ ժամանակ շատերը հեռացան: Ես ամեն վայրկյան երազում եմ վերադառնալու մասին»,-ընդգծեց Գևորգ Մանուկյանը:

Նախկին քաղբանտարկյալը վիրավորված է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից. «Այս մարդկանց ես պետք էի, երբ բանտում էի: Լևոն Զուրաբյանը քամահրանքով է մոտենում հարցին: Մի օր չհարցրեց՝ ինչո՞ւ գնացիր: Իրենց իմ արյունն ու առողջությունն էր պետք, քամեցի ու անցան առաջ»:

ՀԱԿ-ի նախկին կազմից Գևորգ Մանուկյանը վստահում է միայն Նիկոլ Փաշինյանին: «Այսօր քաղաքական պայքարում իմ միակ հույսը Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է»,-շեշտում է Մանուկյանը:

«Մարտի 1-ը սև գիծ է մեր պետության և պետականության վրա: Մարտի 1-ի բացահայտումը կարևոր է ոչ միայն ընդդիմության համար, այլ նաև մեր պետության ու պետականության համար: Մարտի 1-ի էջը նոր է բացվելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը: Նախկին քաղբանտարկյալը պնդում է, որ իր նկատմամբ իրականացված բռնությունների, խոշտանգումների գործն էլ ՀԱԿ-ը չի ուղարկել ՄԻԵԴ: Մինչդեռ նա Ֆրանսիայում բուժվում է, քանի որ մարտի 1-ին կալանավորման եւ ծեծի արդյունքում Գեւորգի մի աչքը կուրացել է:

11130117_404291216419808_7943466297115596619_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ