16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ուորլիքը շտապում է շահել Ալիեւին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Աղդամի դեպքերին նվիրված միջոցառմանը։ Այս մասին դիվանագետը տեղեկացրել է թվիթերյան գրառման միջոցով։

«Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը։ Մենք ցանկանում ենք ոգեկոչել ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է Ջեյմս Ուորլիքը։

Թեմայի մասին Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

«Պետք է ասեմ, որ այդ  դեպքերը տեղի  են ունեցել Աղդամում, ոչ թե Խոջալուում, ուստի «Խոջալուի ջարդեր» արտահայտությունը ճիշտ չէ: Կարծում եմ Ջեյմս Ուորլիքն ի պաշտոնե պարտավոր էր իմանալ այդ ջարդերի իրական պատճառները: Նման միջոցառումների մասնակցելով՝ Մինսկի խմբի համանախագահը հենց ինքն է խոչընդոտում բանակցային գործընթացի կարգավորումը: Ցավոք, Ուորլիքն իր այս քայլով մասնակցում է ադրբեջանական կեղծիքի տարածմանը», – պարզաբանեց քաղաքագետը:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ նմանատիպ քայլերը ոչ թե խաղաղությանն են նպաստում, այլ ՝ ընդհակառակը:

«Ադրբեջանի նախագահը հրաժարվում է մասնակցել բանակցային գործընթացներին: Ու այսպիսի քայլերի միջոցով Ուորլիքը ցանկանում է շահել Ադրբեջանի նախագահի դրական տրամադրվածությունը: Բայց կարծում եմ, որ դա անիմաստ քայլ էր ամերիկացի համանախագահի կողմից: Սա դատապարտելի քայլ է ու այն բացասաբար է ազդելու բանակցային գործընթացի կարգավորման վրա», – ընգգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ