16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե նամուսով իշխանություն ունենայինք …»

Իշխանությունը բացահայտ գնում է մարտի մեկը կոծկելու և մոռացնելու ուղիով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա:

Արամ Մանուկյանը նկատեց, որ կառավարությունը  դեռևս չի կարողացել պատասխանել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին, թե ի՞նչ է արել կառավարությունը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հոգեբանական փոխհատուցման համար,  և թե ինչպե՞ս են պատժվել մարտի 1-ի կազմակերպիչներն ու իրականացնողները։

«Եթե նամուսով իշխանություն ունենայինք, ապա հարցերը վաղուց պատասխան  ստացած կլինեին։ Գոնե առաջին մասով՝ 5-6 տարի առաջ նրանք պատասխան կտային, բայց քանի որ իշխանությունները խուժանի հոգեբանությամբ են աշխատում, ոչինչ չի փոխվի, ոչ մի ակնկալիք չունենք։ Եթե անգամ, դատախազն է ասում, որ մարտի 1-ի էջը փակ է, էլ ումի՞ց ինչ պահանջենք, եթե երկիրը նախագահ ունենար, նրան անգամ հինգ րոպե պաշտոնում չէր թողնի»։

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը ՀԱԿ-ը ժամը 18։00-ին հավաք-երթ կանցկացնի «Նոր Հայաստան»-ի ու ՀԺԿ-ի հետ համատեղ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ