Ջոկովիչն աչքի վնասվածքի պատճառով լքեց պայքարը
Դուբայում ընթացող թենիսի հեղինակավոր մրցաշարը լքել է Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Արաբական Միացյալ Էմիրությունների մրցաշարի քառորդ եզրափակչում նա չի կարողացել ավարտել Ֆելիսիանո Լոպեսի դեմ հանդիպումը:
Առաջին սեթում սերբ թենիսիտը զիջել էր 3:6 հաշվով, որից հետո դիմել է բժիշկների օգնությանը: Մի քանի րոպե անց Ջոկոն հրաժարվել է վերադառնալ կորտ՝ աչքի հետ կապված խնդրի պատճառով: Ի դեպ վերջին անգամ Ջոկովիչն անավարտ էր թողել իր հանդիպումն ավելի քան 4 տարի առաջ: