15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Արթուր Բաղդասարյանն ու Արա Աբրահամյանը լավ ընկերներ են»

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձան «Հայկական վերածնունդ» կուսակցության  համագումարին:

Խոսվեց նաև այն մասին, թե ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը սերտ հարաբերություններ ունի վերոնշյալ կուսակցության հետ «Արթուր Բաղդասարյանն ու նա լավ ընկերներ  են ու ընտանիքներով են մոտ: Իսկ թե քաղաքական դաշտում նա ինչ գործունեություն կծավալի՝ հետագան ցույց կտա», – անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց Հովհաննես Մարգարյանը:

Լրագրողները նկատեցին, որ, փաստորեն, ՕԵԿ-ականները ԱԺ-ում ներկայանում են որպես ՕԵԿ պատգամավորներ, մինչդեռ այդ կուսակցությունն այլևս գոյություն չունի: Անդրադառնալով այս խնդրին՝ Հովհաննես Մարգարյանը  նշեց. «Խմբակցության լուծարման հետ կապված հարցերը կարգավորված են, բայց անվանափոխությունը տեխնիկական խնդիր է, որը շուտով կկարգավորվի», –

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ