Պետք է թացը չորից անջատվի. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Լրագրողներից մեկը փորձեց հստակեցնել՝ ՀՅԴ-ն Գասպարիին համարու՞մ է քաղբանտարկյալ:
«ՀՅԴ չափորոշիչներով չէ, որ պետք է որոշվի Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ: Կա քաղբանտարկյալ տերմինի միջազգային հինգ չափորոշիչ, եթե Գասպարիի հետ կատարվածը համապատասխանի դրանց, ապա նա կհամարվի քաղբանտարկյալ: Համապատասխան անաչառ մարմինները կտան հստակ գնահատական: Այլապես, սխալ է, որ մարդն իր նախասիրություններից ու քաղաքական ենթատեքստերից ելնելով՝ ասի, թե ով ինչ տեսակի բանտարկյալ է», – ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Պարոն Ռուստամյան նշեց, որ Վարդգես Գասպարիի գործի հետ կապված ստորագրահավաքին իրենք միացել են ու թեև կալանավայր չեն գնացել, հետևում են, ոև գործընթացը պատշաճ կերպով իրականցվի. «Պետք է հստակ թացը չորից անջատվի: Կալանավայրում մեր եղած ժամանակ էնքան ծեծ ու ջարդ է եղել, ես չեմ ասել, որ դա կազմակերպված է եղել, դե դա գողական աշխարհ է»: