Վահրամ Բաղդասարյանը կրկին անդրադարձավ Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպին
ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ական պաշտոնանկ արաված նախարարները հետագայում կունենան առաջարկներ. «Նրանք պրոֆեսիոնալներ են, կարող մարդիկ են ու հետագայի հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են»:
Բաղդասարյանն անդրադարձավ նաև Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցող բռնություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների մասին հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Մհեր Սեդրակյանի վարքագծի մասին: «Այն, որ իբր նա ասել էր լրագրողին՝ ականջներդ մաքրի, դա լրագրողին չէր վերաբերում: Ես կցանկանայի, որ լրագրողն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեին, սակայն լրագրողը հրաժարվել էր, որը ես նորմալ եմ համարում: Լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ապա նայել ենք տեսանյութը, նման բան չի եղել»: