22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ն ու Ֆրանսիան դիվանագետների ընտանիքի անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունք կտան

ՀՀ Կառավարության նիստի օրակարգում է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:

Օրակարգում կցված տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը նաև առնչվում է ՀՀ և ԵՄ անդամ պետությունների միջև կնքված վիզաների դյուրացման մասին պայմանագրին, որով վերացվում է ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:

Եվրոպական պետություններից միայն Շվեյցարիայի հետ է կնքել նման միջազգային պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2012-ին, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բելգիայի Թագավորության հետ համաձայնագրերը գտնվում են համաձայնեցման փուլում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ