03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

1,5 միլիարդ ներդրում ՀԷՑ-ում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստոում հավանություն տվեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» 1,5 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագրին, որով պատրաստվում են բարձրացնել ատոմակայանի անվտանգությունը և կատարել այլ աշխատանքներ:

ՀԾԿՀ-ի այսօրվա նիստից հետո լրագրողների այն հարցին, թե, վարկային ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը և որն է լինելու ֆինանսավորող կազմակերպությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանը նշեց, որ առայժ չի կարող ասել, թե որ կազմակերպությունից ենտրամադրվելու  ֆինանսական միջոցներ:

Իսկ ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանն էլ  «Հենարանի»  այն հարցին, թե այս ներդրումը հետագայում   կարող է ազդել  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա` չբացառեց, ինչպես նաև հավելեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորումը պայմանավորված չէ միայն ներդրումային ծրագրերով:

Սույն թվականի հուլիսի 31-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով Հայաստանի բնակչությունն ամբողջապես կփակի ՀԷՑ-ի կուտակած 24 միլիարդ դրամ պարտքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ