24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոփոխությունների անհրաժեշտություն

Ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը թեւակոխեց նոր փուլ: Մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, որն ունի իր պահանջները եւ մարտահրավերները: Ելնելով այդ պահանջներից՝ աստիճանաբար ձեւավորվելու է նոր քաղաքական օրակարգ: Այդ իմաստով կարեւոր իրադարձություն էր փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթը:

Դա պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, որը կետ առ կետ անդրադառնում էր մարտահրավերներին եւ ինչու չէ նաեւ մեր բացթողումներին:  Հստակ էր ազդակը, որ Հանրապետության ղեկավարը, Հանրապետականը հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն: Կարեւորվեց բարեփոխումների անցկացման ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհը, ինչպես դա արել են մեր օրերի զարգացած, ժողովրդավարական երկրները: Հստակ է, որ ժողովրդավարական ազատությունները, ինչպես նաեւ բազմակարծությունն այլընտրանք չունեն:

Ակնհայտ է, որ նոր քաղաքական օրակարգի պայմաններում շեշտակիորեն բարձրանալու է  կուսակցությունների դերն ու նշանակությունը: Այն դրական երեւույթ է քաղաքական մշակույթի ամրապնդման ուղղությամբ, քանի որ առաջին պլան կմղվի ոչ թե ներանձնային, այլ ծրագրային եւ գաղափարական պայքարը: Մենք մերժում ենք անձերի միջեւ պայքարը, փոխարենը կողմնակից ենք ազատ, հրապարակային բանավեճերին, որի արդյունքում մեր հասարակությունը հնարավորություն կունենա հստակ պատկերացում կազմելու յուրաքանչյուր կուսակցության գործունեության եւ գաղափարների մասին:

Հարգելի խորհրդարան,

Իշխանությունը եւ Հանրապետականը եւս մեկ անգամ հստակ նշեցին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական անկյունաքարը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը: Այլ լուծումներ չկան եւ չեն կարող լինել:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ