03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կայֆավատներով»` պապան չի ասե՞լ

«Կայֆավատներով, վառ գույնի կոշիկներով տղերքը հայտնվում են բանակում: Ու բնական է, որ նրանք պատրաստ չեն զինվոր դառնալու: Այս ամենի մեջ կա նաև հայ մայրերի մեղքը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հորդորեց երբեմն վեր կանգնել բանակում տեղի ունեցող հոռի երեւույթների մեջ երբեմն անհիմն սպայակազմին մեղադրելու ընդունված մեթոդից.

«Խեղճ սպաները կրակն են ընկնում նման զինվորի ձեռքը՝ մինչև զինվոր են դարձնում: Դա նրանից է, որ հայրը տանը չի պատրաստել զինվորին բանակի համար»,-ընդգծեց Վարդանովը:

Հետախույզի դիտարկմամբ մինչ զինվորական ծառայության անցնելը պատանին պետք է որոշակի պատրաստվածություն ունենա՝ֆիզիկական և հոգեբանական:

« Խնդիր է առաջանում, երբ հայրը չի ասել՝  բանակում  մի տան պես պետք է լինեք, տասը հոգով մի սենյակում եք ապրելու: Տղան  գալիս է բանակ,  սպան ասում է՝ զգաստ կանգնի, ասում է՝ պապաս չի ասել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ