30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեմպիոնների Լիգա. Սուպերդիմակայությունների օր

barca

Փետրվարի 23-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում կկայանա 2 սպասված հանդիպում: Միաժամանակ իրար հետ կմրցեն «Յուվենտուս»-«Բավարիա» և «Արսենալ» – «Բարսելոնա» զույգերը:

Bavaria

Իտալիայի ու Գերմանիայի գործող չեմպիոնները հանդիպմանը մոտեցել են տարբեր տրամադրությամբ: Եթե Բունդես Լիգայում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գրեթե առանց խափանումների գնում է դեպի հերթական ոսկե հանղթանակը, ապա Ապենինյան թերակղզում ամեն ինչ հարթ չէ: Բյանկոներները ոչ ոքի են խաղացել համեստ «Բոլոնիայի» հետ: Սակայն հուրախություն «Յուվեի» երկրպագուների, «Նապոլին» չի կարողացել օգտվել մրցակցի շրջանցելու հնարավորությունից:

Այսօր երկու թիմերի ամենաթույլ կողմը համարվում է պաշտպանության կենտրոնը: Մյունխենյան ակումը զրկված է միանգամից 3 կենտրոնական պաշտպանից: Խաղադաշտ դուրս գալ չեն կարողանա Խավի Մարտինեսը, Ջերոմ Բոատենգն ու Խոլգեր Բադշտուբերը: Թուրինցիներն իրենց հերթին զրկվել են իրենց ամենահիմնական կենտրոնական պաշտպանից՝ Ջորջո Կյելինիից: Ազդրի վնասվածքը լազարեթ է ուղարկել Կվադվո Ասամոային ու Ալեքս Սանդրոյին, Մարտին Կասերեսին անհանգստացնում է աքիլեսյան գարշապարը: Հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ են հաղորդում ֆուտբոլիստները, ովքեր մի թիմից տեղափոխվել են մյուսը ու պատրաստ են շատ բան ապացուցելու նախկին ակումբին: Այդպես մյունխենյան մեքենայից նախկին թիմի դեմ կխաղան Մարիո Մանջուկիչն ու Սամի Խեդիրան, իսկ «Յուվեից»՝ Կինգսլի Կոմանը:

Messi

Լոնդոնյան «Արսենալին» բաժին է ընկել փլեյ օֆֆի երևի թե ամենաբարդ մրցակիցը: Կատալոնական «Բարսելոնան» անպարտելի է արդեն 32 հանդիպում, ընդ որում հաղթել է վերջին 14 խաղերից 13-ը: Զինագործներն այս պահին ունեն հույսի միակ մեկ պարզ աղբյուր. իրենց թիմում հանդես է գալիս  Պետր Չեխը: Դարպասապահ, ում Լեո Մեսսին իր կարիերայի ընթացքում այդպես էլ չի կարողացել վշտացնել խփած գոլով: Չնայած եթե հաշվի առնենք որ Մեսսիից զատ «Բարսայի» կազմում խաղում են մյուս 2 այլմոլորակայինները՝ Նեյմարն ու Սուարեսը, «Արսենալի» ապագան, միևնույն է, մշուշոտ է թվում:

Արսեն Վենգերի գլխավորած թիմը շանսերն ավելի Է նվազեցնում մարդաշատ լազարթեը: Տարատեսակ խնդիրների պատճառով խաղադաշտ դուրս գալ չեն կարող Սանտի Կասորլան, Ջեք Ուիլշիրը, Միկել Արտետան ու Տոմաշ Ռոսիցկին: Իսկ հիմանական կազմի 2 գլխավոր դեմքերից Մեսութ Օզիլն ու Օլիվյե Ժիրուն դեղին քարտ ունեն: Ցանկացած բնույթի սանձարձակություն՝ և հաջորդ հանդիպումը բաց են թողնում:

«Բարսելոնայի» վնասվածքները թիմի պարտությունների նման քիչ են: Միայն Ռաֆինյան է անհիշելի ժամանակներից ծանր վնասվածքով խաղից դուրս մնացել: Իսկ թիմի նորեկ Արդա Թուրանը որակազրկված է նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոյի» վերջին խաղում ստացած դեղին քարտի պատճառով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ