01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է հողազավթման 5 դեպք

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով էլ կազմվել է 3 արձանագրություն:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Նախորդ շաբաթ հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 7 կրպակ: Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 43 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել աշխատանքները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ