Թեւան Պողոսյանին զարմացրեց ՄԻՊ թեկնածուի պատասխանը
ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե որոնք են այն հիմնական բացթողումները, որ ՄԻՊ-ը թույլ է տվել, նշեց.
«Առաջնահերթ անելիքը, որն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել, ՄԻՊ-ի մասին օրենսդրական փոփոխությունների հարցն է, որը մեծապես կնպաստի ՄԻՊ հեղինակության բարձրացմանը»: Թեւան Պողոսյանը, սակայն, զարմանալով այս պատասխանից, կրկին հարց ուղղեց Թաթոյանին՝ փորձելով ճշտել՝ արդյո՞ք օրենսդրական բացն է միակ բացթողումը:
«Օրենսդրական բացթողման արդյունքում՝ պրակտիկ առումով դեռ չկա այն ընկալումը, որ պետք է ակտիվորեն աշխատել ՄԻՊ ինստիտուտի հետ»,-Թաթոյանի պատասխանը վերջնական էր: