01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դպրոցականները գրքեր են նվիրել Տարոն Մարգարյանին

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Շնորհավորելով աշակերտներին՝ Երևանի քաղաքապետն էլ, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, նաև գոհունակությամբ արձանագրել է, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների, այսօր ունենք հայեցի ու հայրենասեր դաստիարակված սերունդ: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին երեխաներին է նվիրել Երևանի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:

Քաղաքապետարան այցելած դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին:

Ի դեպ, աշակերտները նույն առաքելությամբ հանդիպել են նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ