ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-ի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի
Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տարածված հաղորդագրության, ՀՀ նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55րդ հոդվածի 11րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12ի ԱԽ3Ո2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Վազգեն Ռշտունուն նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝
դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները»: