09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հուշարձան չի քանդվի. նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Երեւանի Պուշկինի փողոցի վրա գտնվող հուշարձաններն ու դրանց նկուղներում առկա մառանները չեն քանդվի:

Նշենք, որ խոսքը վերաբերվում է «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում գտնվող հին շենքերին:

«Ուղիղ «Դոլամամայի» դիմաց, Աբովյան փողոցի անկյունում կա հուշարձան-շենք, որը եւս նույն կառուցապատողինն է եւ այնտեղ եւս կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել, զարգացվել են, եւ ես վստահ եմ, որ այստեղ էլ այդ նկուղները չեն քանդվելու: Վստահ եմ, երբ որ լինի առաջադրանք՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, առաջադրանքում պետք է ամրագրվի բոլոր սահամանափակումները, իսկ սահմանափակումերը կլինեն հուշարձանները տեղում պահպանելու, այդ թվում նաեւ նկուղները, որոնք արժեքավոր են: Դա կլինի մեր մոտեցումը»,- նշեց  Նարեկ Սարգսյանը:

Անդրադառնալով Արամի 30 հասցեում քանդված շենքի հետագա ճակատագրին՝ Քաղաքաշինության նախարարն ասաց, որ այդ շենքը կարող է տեղ գտնել «Հին Երեւան» նախագծում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ