Թուրք հաղորդավարը ուղիղ եթերում «թքել» է հեռուստադիտողի դեմքին /վիդեո/
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի հաղորդավար Էրքան Թանը ուշագրավ արարք է արել, գրում է Ermenihaber.am-ը:
Թանը, հաղորդման ընթացքում Անկարայի ահաբեկչության վերաբերյալ հեռուստադիտողների հաղորդագրությունները կարդալիս, չափազանց զայրացել է դեպքի մեջ կառավարությանը մեղադրող մի հեռուստադիտողի արձագանքի վրա:
Հաղորդավարը ուղիղ եթերում քննադատություններ ու վիրավորանքներ է հնչեցրել հեռուստադտողի հասցեին ապա «թքել» նրա երեսին, ասելով.
«Դու ի՞նչպես կարող ես ահաբեկչության մեջ կառավարությանը մեղադրել: Թքում եմ քո և քեզ նմանների երեսին» :
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտոնական փողոցներից մեկում փետրվարի 17-ին երեկոյան պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ: Զոհվել է 28, վիրավորվել 61 հոգի: