16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ժառանգություն»ը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ անդամների հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ